Երևանը «Խելացիե քաղաք» դառնալու ճանապարհին է․ Huawei-ը բանակցում է կառավարության հետ
Ժամանակակից տեխնոլոգիական հսկաներից մեկը՝ չինական Huawei ընկերությունը, որը ներկա պահին Արեւմուտքում գտնվում է սահմանակումների տակ, սկսել է բանակցել Հայաստանի կառավարության հետ, «Խելացի քաղաք» համակարգ ներդնելու համար: Դեռեւս 2017թ-ին ստորագրվել է Հայաստանի եւ Huawei ընկերության համատեղ նախագիծ իրականացնելու համաձայանագիրը, որը կարծես թե դուրս է մնացել լրատվամիջոցների ուշադրությունից: Ըստ eurasianet org կայքի, «Խելացի քաղաք» ծրագիրը միտված է հեշտացնելու մարդկանց կյանքը և ապահովելու բացարձակ անվտանգություն տարբեր բնագավառներում: Ըստ Huawei ընկերության՝ մինչ 2025 թվականը մոլորակի վրա կլինի 27 մեգաքաղաք՝ 10 միլիոն բնակչով, որը կհանգեցնի լուրջ տրանսպորտային, առողջական, հանրային ծառայությունների մատուցման խնդիրների ու դժվարությունների: Այս լուծումով Huawei-ը պաշտպանելու է քաղաքը տարբեր կողմերից՝ ֆիզիկական,ցանցային, տեղեկատվական և այլ մարտահրավեր նետելով իրական աշխարհին: Այժմ նման հնարավորություն ունի աշխարհի շուրջ 120 քաղաք՝ ավելի քան 40 երկրներում: Համակարգը նախատեսում է տարբերակել, հետեւել մարդկանց, ինչպես նաեւ ապրանքների եւ ծառայությունների հսկողություն սահմանել: Ներդրված տեխնոլոգիաների շնորհիվ այժմ ավելի կհեշտանա նաև հանցանքների վերահսկումն ու կանխումը, կիբեր հանցագործությունների, ահաբեկչական հարձակումների կրճատումը և այլն: Հայաստանում «Խելացի քաղաքի» պիլոտային ծրագրի իրականացման հուշագիր ստորագրվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի և «Հուավեյ թեքնոլոջիսե (Ռուսաստան) ընկերության փոխնախագահ ՑաոՉունի կողմից: Երևանը նույնպես «Խելացիե քաղաք» դառնալու ճանապարհին է:

Քաղաքականություն

Պատահարներ