Հայաստանում ուսուցիչները մեկ շաբաթից գործադուլ կանեն․ պատճառները
Եթե կառավարությունը չարձագանքի եւ չլսի մեր խնդիրները, երկուշաբթի օրը՝ փետրվարի 25-ին դիմելու են Արհմիությունների կոնֆեդերացիա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց N 54 ավագ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Գասպարյանը՝ հավելելով, որ դրանից հետո կսպասեն մեկ շաբաթ, եթե կառավարությունը չարձագանքի, ստիպված դիմելու են գործադուլի։ Ասուլիսին ներկա ուսուցիչներն ու «Խարիզմա» երիտասարդական ՀԿ նախագահ Արմինե Դավթյանը առանձնացնելով ուսուցիչների համար առաջնային դարձած խնդիրները։ N 196 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Վարդանյանն էլ խոսեց աշխատավարձերից, նշելով․«Աշխատավարձերը չեն բարձրացնում՝ ասելով, թե գումար չկա։ Թվում է, թե բյուջեում փող չունեն միայն ուսուցչի համար, այն հարցին, թե ինչպես է, որ պետական աշխատողների աշխատավարձերը բարձրանում են, ուսուցիչներինը՝ ոչ, պատասխանն ուղղակի ցնցող էր՝ պետական աշխատողները 500-600 հոգի են, դուք՝ ուսուցիչներդ, հազարավոր»։ Ուսուցիչները ցանկանում են նաև, որ դասարանները համապատասխանեցվեն աշակերտների թվին, ուսուցիչներն ատեստացիա անցնեն եւ մշակեն գործիքակազմ՝ դպրոցը մաքրելու համար։

Քաղաքականություն