ԼՈՒՍԱՆԿԱՐ. Կոլումբիայում մտադիր են պայթեցնել թմրաբարոն Պաբլո էսկոբարի «ամրոցը»
Կոլումբիայի իշխանությունները որոշել են քանդել թմրաբարոն Պաբլո էսկոբարի «ամրոցը»: Այս մասին գրում է գրում է DW-ն: Քաղաքի ամենաէլիտար թաղամասերից մեկում՝ Մեդելինայում 8 հարկանի շենքը ենթակա է քանդման՝ որպես Էսկոբարի մասին առասպելները փոխելու փորձի մի մաս: Նշվում է, որ «ամրոցը» պետք է ոչնչացվի պայթուցիկի միջոցով: Սեփականությունը թմրանյութերի վաճառքի զոհերին նվիրված հիշահամալիրի վերածելու ծրագրեր կան, որոնք սպանվել են 1980-ականներին եւ 1990-ականներին իշխանություննեևր հետ արյունալի պատերազմում: Forbes ամսագրի համաձայն՝ Էսկոբարը ժամանակին աշխարհի ամենահարուստ մարդկանցից էր: Նա սպանվել է 1993-ին ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Կոլումբիայում ոմանք «Կոկաինի թագավորին» ընկալում են որպե Ռոբին Հուդ՝ նրա բարեգործական գործունեության եւ Մեդելինայի աղքատ բնակիչների շրջանում իր հսկայական հարստության մի մասը բաժանելու համար:

Քաղաքականություն