Մասիսի քաղաքապետի գործը հետ է ուղարկվել լրացուցիչ նախաքննության. դատախազություն
Մասիսի քաղաքապետի և մյուսների քրեական գործը դատախազությունը հետ է ուղարկել նախաքննական մարմին` լրացուցիչ նախաքննության, քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Այս մասին NEWS. am-ին փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեն հայտարարել էր նախաքննությունն ավարտելու մասին, ինչից հետո գործն ուղարկվել էր դատախազություն` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։

Քաղաքականություն