ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համաներմամբ ազատ արձկվածը եղբորորդուն գողություն է սովորեցրել
Էջմիածնի Չարենցի թաղամասում գողություն էր կատարվել. անհայտ անձը մտել էր երկու առաձնատներ ու գողացել կենցաղային տարբեր իրեր: Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նույն թաղամասի 14-ամյա բնակիչը: Նա ոստիկանությունում պատմել է հետեւյալը. «Հոպարս ա ասել, որ անեմ, ինքը ձեւերը սովորացրել ա՝ ինչպես բացեմ փականները: Ինքը ստիպում էր, որ էթամ գողություն անեմ: Խփում էր ու ասում էր՝ վնաս կտամ, եթե ես դա չանեմ»: Տղայի հորեղբայրը ամիսներ առաջ համաներմամբ ազատ էր արձակվել կալանավայրից: Տղայի մայրը այս ամենի մասին իմացել է ոստիկանությունում. «Հարցնում էի՝ ինչ եք անում իրար հետ: Ասում էր՝ հեչ, մամա, ուղղակի նստում ենք գարաժում խոսում ենք: Ասեցի՝ իրա ջրերը չընկնես: Հետո բանից պարզվել ա, որ տեգրս երեխուն սովորեցրել ա պատդվալ մտնելը: Չեմ ուզում իմ երեխուն անգամ բարեւ տա»:

Քաղաքականություն