Մոսկվայում կողոպտել են Ստաս Պիեխայի նարկոլոգիական կլինիկան
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում թալանել են երգիչ Ստաս Պիեխային և նրա քրոջը պատկանող նարկոլոգիական կլինիկան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Նշվում է, որ անհայտ անձինք ներխուժել են գրասենյակ և կոտրել ղեկավարի սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը՝ գողանալով 1,2 մլն ռուբլի: Հաղորդվում է, որ կլինիկայի շենքը համալրված չի եղել ազդանշանային համակարգով, իսկ անվտանգության համար պատասխանատվություն է կրել անվտանգություն ապահովող մասնավոր ընկերությունը: Կատարվածի հանգամանքները պարզվում են:

Քաղաքականություն

Պատահարներ