Եկատերինբուրգում խոստացել են բնակարանով օգնել հրդեհից երեխաների փրկած հային
Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսանդր Վիսոկինսկին խոստացել է զբաղվել Հայաստանի քաղաքացի, հրդեհից երեխաների փրկած, իսկ հետո փողոցում հայտնված Գևորգ Ավետիսյանի ընտանիքի հետ կապված հարցով: Այս մասին նա զրուցել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի թղթակցի հետ: «Հասկանալի է, որ օգնելու հնարավորություն ենք փնտրելու։ Օրենքի սահմաններում ամեն բան մենք, անպայման, կանենք»,- ասել է նա: Ավետիսյանը Հայաստանի քաղաքացի է, նրա կինը՝ Տատյանան, և հինգ երեխաները ռուսաստանցի են։ Հունվարին տղամարդը դարձավ հերոս այն բանից հետո, երբ երեք երեխայի դուրս բերեց այրվող տնից։ Այն ժամանակ նրան երախտագիտական նամակ հանձնեցին և կրակմարիչ նվիրեցին։ Մեկ ամիս հետո պարզվեց, որ Ավետիսյանի ընտանիքը կարող է հայտնվել փողոցում։

Քաղաքականություն