Անհրաժեշտ է վերանայել այս քննական պարտադիր ստուգումները 4-րդ դասարանների դեպքում
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթության և գիտության նախարարությունը տեղեկատվություն է տարածել 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման (քննությունների) անցկացման մասին։ Կարծում եմ՝ սա շատ հին մոտեցում է, և անհրաժեշտ է վերանայել այս քննական պարտադիր ստուգումները 4-րդ դասարանների դեպքում։ Ի վերջո, գնահատական ստանալը խանգարում է երեխային կենտրոնանալ գիտելիքի իրական արժեքի վրա։ Քնություններն իրականում ոչ երեխային են որեւէ բան տալիս լարումից ու անհանգստությունից բացի, ոչ՝ ուսուցչին։ Անհրաժեշտ է հանրային քննարկումներ ծավալել թեմայի շուրջ»։

Քաղաքականություն