ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարբած նավապետի պատճառով ռուսական նավ է բախվել կամրջին
Ռուսական բեռնանավը շեղվել է ճանապարհից ու բախվել կամրջին: Միջադեպը տեղի է ունեցել Հարավային Կորեայում՝ երկրի մեծությամբ երկրորդ Բուսան քաղաքում: Daily Mail-ի հաղորդմամբ` դեպքը, հավանաբար, տեղի է ունեցել հարբած նավապետի պատճառով: Նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը մի քանի անգամ գերազանցել է նորման: Արդյունքում` 6 000 տոննա քաշով բեռնանավը բախվել է մեքենայաշատ Գվանգան կամրջին, որի կառուցման համար իշխանությունները միլիարդավոր դոլաներ են ծախսել: Բախումից հետո նավը փորձել է հեռանալ տարածքից, սակայն կանգնեցվել է Կորեայի ափային անվտանգության ծառայության կողմից: Նշվում է, որ այս պատահարից 40 րոպե առաջ ռուսական նավը բախվել է մեկ այլ կրուիզային նավի:

Քաղաքականություն