Բրազիլական դիմակահանդեսի ժամանակ ելույթ է նվիրվել Հայաստանին
Բրազիլիայում ընթանում են ամենամյա դիմակահանդեսներ։ Սան Պաուլու քաղաքում տեղի ունեցած դիմակահանդեսային երթի ժամանակ «Rosas de Ouro» /ոսկյա վարդեր/ սամբայի դպրոցը իր ելույթը նվիրել է Հայաստանին ու Հայ ժողովրդին։ Այս մասին հայտնում է Русарминфо-ն։ «Viva Hayastan» անունը կրող ելույթը բաղկացած էր հինգ թեմաներից՝ «Դրախտն Արարատի ստորոտներում», Քրիստոնեություն, Հայ հերոսներ, Մշակույթ եւ «Մայր Հայաստան»։ Շոուն սկսվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի տուրքով, որից հետո արդեն թռել է կռունկը՝ Հայաստանի դրոշի գույներով ներկված, ի նշան Հայ ժողովրդի վերածննդի։

Քաղաքականություն