Հաղորդավարը ասել է, որ նախկին պատգամավորը ճակատին ատրճանակ է պահվել.հանգամանքները կստուգվեն
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաղորդավար Համլետ Ղուշչյանի՝ իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ»: Հիշեցնենք, որ Hraparak.am-ի հետ զրույցում Համլետ Ղուշչյանը հայտնել էր, որ «Լուսաստղ » օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են՝ հավելելով, որ ճակատին ատրճանակ է պահվել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից։

Քաղաքականություն