Լսել է, որ երեխան ձայներ է արձակում, հետո տեսել է, որ աղջնակը փսխում է. նոր մանրամասներ
Մարտի 4–ի գիշերը «Արաբկիր» ԲԿ–ում մահացած 3–ամյա աղջնակը, իմ տեղեկություններով, նախկինում որևէ հիվանդությամբ չի տառապել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Երևանի թիվ 153 մանկապարտեզի տնօրեն Մարիաննա Գրիգորյանը։ Նշենք, որ աղջնակը հիվանդանոց էր տեղափոխվել հենց այս մանկապարտեզից։ Լրատվամիջոցը հայտնում է` Մարիաննա Գրիգորյանը նշել, որ երեխան իրենց մոտ էր հաճախում սեպտեմբերից, ընդգրկված էր փոքրերի խմբում։ «Երեխայից որևէ տրտունջ չենք լսել, նա ոչ հիվանդացել է, ոչ էլ վատ զգացել։ Շատ առույգ երեխա էր, շարժուն։ Մարտի 4–ին դաստիարակը սովորականի պես տարել՝ երեխաներին պառկեցրել էր անկողնում և ընթացքում հետևել նրանց։ 15 րոպե քնելուց հետո լսել է, որ երեխան ձայներ է արձակում, հետո շրջվել՝ տեսել է, որ աղջնակը փսխում է, երեխային շրջում են, տեսնում, որ թույլ է։ Տեղում բուժքույրն առաջին օգնություն ցույց տվեց, հետո զանգահարեցինք ծնողներին»,– պատմել է մանկապարտեզի տնօրենը։ Հիշեցնենք, որ մարտի 4–ին, ժամը 15։20–ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Լեփսուսի փողոցի մանկապարտեզից սրտի կանգով 2015թ. ծնված երեխա է ընդունվել Արաբկիր ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունք։ Ժամը 23։30–ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ երեխան մահացել է։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձանքնություն, դեպքի հանգամանքները պարզվում են, քննություն է ընթանում։

Քաղաքականություն