Զինվորի մահը չի կարող թաքցվել. Տոնոյանը հերքում է
Բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ կա այս կամ այն ձևաչափով, չի կարող որևէ դեպք թաքցվել, այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ արձագանքելով մամուլի հրապարակմանը, թե 4 զինծառայողի մահվան դեպք է թաքցվել։ «Իսկ ո՞վ է ասում, որ թաքցվել է։ Չի կարող որևէ բան թաքցվել, քանի որ կա և՛ դատախազության, և՛ նախաքննության մարմինների վերահսկողությունն այդ գործընթացի նկատմամբ։ Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որոնք ծառայության հետ են կապված, կան դեպքեր, որոնք ուղղակի զինծառայող են, տանը մահացել են։ Անգամ եթե դա բնական մահ է, էլի հայտարարում ենք», - ասել է Դավիթ Տոնոյանը։

Քաղաքականություն