Ալեքսանդր Սարգսյանին թույլ են տվել որոշակի ժամկետով բացակայել Հայաստանից
ՀՀ ազգային անվտանգությունը չի մանրամասնում թե ինչո՞ւ կամ ինչ պատճառով է թույլատրել Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով բացակայել Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին հայտնում է Հայկական ժամանաը։ Նշենք, որ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար. նրա նկատմամբ վարույթն իրականացնող մարմինը (ԱԱԾ-ն) որպես խափանման միջոց էր ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Լրատվականի հարցին, թե որքա՞ն ժամանակով է Սարգսյանը մեկնել ՀՀ-ից եւ ի՞նչ հիմնավորումներ, կամ պատճառներ է ներկայացրել, ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը պատասխանեց. «Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար, այլ մանրամասներ չեմ կարող ասել»: Լրատվամիջոցը նշում է, որ իրենց ունեցալ տեղեկություններով, Սարգսյանը մոտ օրերս կվերադառնա Հայաստան. ըստ մամուլի հրապարակումների՝ նա գտնվում է Իսպանիայում:

Քաղաքականություն

Պատահարներ