Հայ սակրավորի ոտնաթաթն ամպուտացվել է
Սիրիայում ականային պատահարի հետևանքով վիրավորված հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Սակրավորի առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։ Նշվում է, որ սակրավորը փորձառու մասնագետ է եղել։ Հիշեցնենք, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում երեկ՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» տեղեկացմամբ, պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են:

Քաղաքականություն