ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մեքենայի հրկիզման փորձ՝ քաղաքապետարանի դիմաց
AuroraNews-ը զանգ էր ստացել, ըստ որի՝ Niva մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի քաղաքապետարանի դռներին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս առնչությամբ ԱԻՆ-ից մեզ հայտնեցին, որ տեղի ունեցածն իրականում մեքենայի հրկիզման փորձ է, այսինքն, մեքենան ոչ թե բախվել է քաղաքապետարանի դռներին, այլ կայանվել է հենց այդտեղ, ինչից հետո այն հրկիզելու փորձ է արվել։ Տեղում են հրշեջ ծառայության աշխատակիցները։ Մանրամասները՝ հաջորդիվ։ Լուսանկարները՝ մեր ռադիոլսողների։

Քաղաքականություն