ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փրկարարների անակնկալը` տուն-ինտերնատի կանանց
ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության փրկարարներն այս անգամ էլ իրենց հատուկ ձևով Մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկներ նվիրեցին Նորքի տուն-ինտերնատի տատիկներին և աշխատակազմի կանանց: Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, պարաններով իջնելով տուն-ինտերնատի տանիքից՝ պատուհաններից ծաղիկներ նվիրեցին այնտեղ բնակվող և աշխատող բոլոր կանանց: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք կանանց, մաղթում անհոգ ու բարեկեցիկ կյանք:

Քաղաքականություն