«Էլիպսի Գուգոն» խուճապի է մատնվել. ծպտյալ փորձում է հաշվերհարդար տեսնել բողոքողներից. shamshyan.com
Արդեն մի քանի օր է, «Էլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ներկայացուցիչներ Ալեքսան և Գուրգեն Զաքարյան եղբայրները ընկերությունում ծպտված գործողություններ են սկսել այն աշխատակիցների դեմ, ովքեր օրեր առաջ՝ մարտի 1-ին, բողոքի ակցիա էին իրականացրել Երևանի Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում գործող «Էլիպս» ՍՊԸ-ի դիմաց: shamshyan .com-ի տեղեկություններով, եղբայրները կեղծ տեղեկություններ են փորձում տարածել, որ իբրև ակցիայի մասնակիցները մեծ թվով ճանապարհային երթևեկության իրավախախտումներ չեն արձանագրել: Փորձում են պատճառաբանել նաև, որ իբրև տեսախցիկների առջև նստած աշխատակիցները միտումնավոր չեն արձանագրել նաև այն խախտումները, որոնց վարորդները եղել են բողոքի ակցիայի մասնակիցների բարեկամները: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Զաքարյան եղբայրներից Ալեքսանը եղբորը՝ ժողովրդին հայտնի «Էլիպսի Գուգոյին» հորդորել է, որ նման պատճառաբանությամբ նա աշխատակիցներին չի կարող ազատել գործից, վերջինս էլ ասել է, որ միևնույն է, ինքը չի կարող հանդուրժել այն, որ իր դեմ բողոքի ակցիա է իրականացվել: Մինչդեռ բողոքի ակցիայի մասնակիցները հրապարակավ բարձրաձայնել են իրենց խնդիրները ու ոչինչ գաղտնագողի չեն արել, ինչպես արել են Ա. և Գ. Զաքարյան եղբայրները: Նրանք արդեն մի քանի անգամ որպես վկայի կարգավիճակով հրավիրվել են իրավապահ մարմինների մոտ ու առաջիկայում հստակեցում է լինելու, թե նրանք ինչ կարգավիճակ կունենան, քանի որ խոսքը վերաբերում է առանձնապես խոշոր չափի փողերի յուրացմանը: Ինչպես ավելի վաղ հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիան ինքնաբուխ է եղել, անգամ մարդիկ բոլորն ասել են, թե իրենք բոլորը Ղլեչյան են. «Մենք պահանջում ենք, որպեսզի Ալեքսան և Գուրգեն Զաքարյան եղբայրները վերանայեն իրենց որոշումը և Ղլեչյանին չազատեն աշխատանքից»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասել են , թե ինչի համար են եղբյարները փորձում Ա. Ղլեչյանին ազատել աշխատանքից. «Ա. Ղլեչյանը նրանց դուդուկի տակ չի պարում, իսկ նրանք ստիպում են Ա. Ղլեչյանին, որպեսզի կատարի կրճատումներ, աշխատավարձի ցածրացում, մինչդեռ Ա. Ղլեչյանն էլ պատճառաբանել է, ու նաև հիմնավորել, որ աշխատավարձերը ոչ միայն չպետք է կրճատվեն, այլ կա հնարավորություն՝ ավելացնելու։ Մինչդեռ Զաքարյան եղբայրները, ասես, հայտնված լինեն հայտնի հեքիաթի հերոսի կերպարում, երբ հրեշը նստում էր ջրի պռնկին ու ասում՝ մինչև մի աղջիկ չուտեմ, ջուր չեմ տա։ Հիմա մեր խնդիրն ու մեր պահանջն արդարացի է՝ թող իզուր տեղը կրակի վրա յուղ չլցնեն։ Պայքարի բոլոր օրինական ձևերն օգտագործելու ենք, մինչև արդարությունը հաղթի, ու իզուր չի ժողովրդական խոսքն ասում «գյուղ կանգնի, գերան կկոտրի»։

Քաղաքականություն