Շատ ուրախացա, երբ իմացա, որ այս հրաշքը բերում են Հայաստան. Արսեն ԹորոսյանԼՈՒՍԱՆԿԱՐ.Շատ ուրախացա, երբ իմացա, որ այս հրաշքը բերում են Հայաստան. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Armenian Helicopters ընկերությունը Հայաստան է բերում արդեն 4-րդ ուղղաթիռը՝ Airbus SA341G-ը։ «Միանգամից ասեմ, որ այս ուղղաթիռը սանիտարական ավիացիայի հետ կապ չունի: Պարզապես, շատ ուրախացա, երբ իմացա, որ Armenian Helicopters LLC ընկերությունը Հայաստան է բերում այս հրաշք, արդեն 4-րդ ուղղաթիռը՝ Airbus SA341G (Aérospatiale Gazelle). Մեր երկիրը փաստորեն փոքր ավիացիայով արդեն իսկ տարածաշրջանային առաջնորդ է : Հ.Գ. նախնական կարող եմ ասել, որ սանավիացիան կգործարկվի մինչև այս ամսվա վերջ։ Գրեթե բոլոր նախապատրաստական աշխատանքները ավարտվել են, մնացել են վերջին շտրիխները»։

Քաղաքականություն