Իրանում ձերբակալել են սիրահարներին զգացմուքները հրապարակային արտահայտելու համար
Իրանցի զույգին ձերբակալել են այն բանից հետո, երբ նրանք նշանադրվել են առևտրի կենտրոնում՝ մեծաթիվ մարդկանց ներկայությամբ։Ինչպես տեղեկանում ենք Gazeta. Ru-ից` նրանք խախտել են իսլամական սկզբունքները։ Լրատվականի փոխանցմամբ` Նշանադրության տեսագրությունը հրապարակվել է սոցցանցերում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդն առաջարկություն անում իր սիրելիին։ Այն բանից հետո, երբ կինը պատասխանել է համաձայնությամբ, զույգը սկսել է գրկախառնվել, իսկ հավաքված բազմությունն ուրախ ծափահարել է։ Նշենք, որ Իրանի օրենքների համաձայն՝ զգացմունքների հրապարակային արտահայտումն արգելված է:

Քաղաքականություն