Մալյանի գործով խափանման միջոց է ընտրվել «Ռեստարտի» ևս երկու անդամի նկատմամբ
Նարեկ Մալյանի գործով խափանման միջոց է ընտրվել «Ռեստարտի» ևս երկու անդամի նկատմամբ։ Այս մասին Tert. am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Մարտի 3-ին Ամիրյան փողոցում գրանցված միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Արամայիս Պետրոսյանն ու Գարիկ Միսկարյանը, որոնց նկատմամբ առևանգում կատարելու կասկածանքով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-ասաց Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակներում նույն խափանման միջոցն է ընտրվել նաև «Ռեստարտ»-ի անդամներ Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ։

Քաղաքականություն

Պատահարներ