«Յանի շատ չաղ ազգ ե՞նք»․Ալեն Սիմոնյանը՝ ցուցարարներին«Յանի շա՞տ չաղ ազգ ենք»․Ալեն Սիմոնյանը՝ ցուցարարներին
Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մոտենալով կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, հետաքրքրվեց, թե ինչո՞վ կարող է օգնել։ «Հայ կոլա» ընկերության տնօրենն նշեց, որ առողջապահական նկատառումներից ելնելով, Կառավարությունը որոշել է ավելացնել գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը 30%-ով՝ այդպիսով հարված հասցնելով փոքր և միջին բիզնեսին: Այսինքն՝ այն ըմպելիքների մեջ, որոնցում 5 և ավելի գրամ շաքար կա, առողջությանը վնաս է պատճառում: «Յանի շատ չաղ ազգ ե՞նք»,- կատակեց Ա. Սիմոնյանը, ապա հետաքրքրվեց, թե ի՞նչ վնասներ է կրելու ընկերությունը։ «Ընկերության սնանկությունը բերելու է մոտ 100 հոգու գործազրկություն»,- ասաց ընկերության տնօրենը: Ալեն Սիմոնյանը խոստացավ հարցը քննարկել ոչ միայն ԱԺ, այլև կառավարության գործընկերների հետ:

Քաղաքականություն

Պատահարներ