Երթևեկության կազմակերպման փոփոխություն Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում ենք․ «Տեղեկացնում ենք, որ 2019 թվականի մարտի 13-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ ,,Մուտքն արգելվում է՚՚, 3.18.1՝ ,,Աջ շրջադարձն արգելվում է՚՚, 3.18.2՝ ,,Ձախ շրջադարձն արգելվում է՚՚, 3.27՝ ,,Կանգառն արգելվում է՚՚ ճանապարհային նշանները և 8.5.4՝ ,,Գործողության ժամանակ (11.00−24.00)՚՚ ցուցանակները՝ որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, մարտի 13-ից կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես: Հիշեցնում ենք, որ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով»:

Քաղաքականություն

Պատահարներ