Թուրք ոստիկանները հավաքել են քրդամետ կուսակցության քրդերեն նախընտրական պաստառները
Մուշի Վարթո շրջանում թուրքական ոստիկանությունը հեռացրել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) քրդերեն պաստառներն ու ազդագրերը: Այս մասին հայտնում է ermenihaber. am-ը: Նշվում է, որ նախընտրական պաստառները հեռացնելու ցուցումը տրվել է Վարթոյի հանրապետական դատախազության կողմից: Նույն բանը կատարվել է նաև Իգդիրում, որտեղ 15 օր առաջ տեղադրված քրդերեն նախընտրական տասնյակ պաստառներ գիշերով հեռացվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Բայց նույն օրվա ընթացքում քրդամետ կուսակցության ակտիվիստները այլ գրությամբ նոր քրդերեն պաստառներ են կախել Իգդիրում: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ԺԴԿ-ի պաստառները հեռացվել են Սիիրթում (Սղերթ), Աղրըում և Բիթլիսում:

Քաղաքականություն