Ով է «Սպայկա»-ի նոր մրցակիցը
Միրգ-բանջարեղենի մթերման շուկա է մուտք գործում «Բեստ Ֆրութ» ընկերությունը, որը գյուղացիներին հրավիրում է համագործակցության: Տեղեկությունը Factor. am-ի հետ զրույցում հաստատել էր ընկերության տնօրեն Արման Ամիրաղյանը: Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ Արման Ամիրաղյանը ՀՀԿ-ական, «Արման օյլ» ընկերության նախագահն է: Ամիրաղյանին մամուլը դեռևս 2008 թվականին էր անդրադարձել: Մասնավորապես, «Առավոտ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել իր կայքում, որ Ամիրաղյանը թիվ 75 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի տարածքում «կոկորդ պատռելով» սպառնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, որ իրենք չեն թողնի «Սերժին մեկն անցնի»: «Վերջինս թաղային և քրեական հեղինակություններ «Տէցի կռուգի» Լյովիկի և «Վստրեչի Ապերի» հետ համակարգել է Շենգավիթ համայնքում ընտրախախտումների գործընթացը, մարդկանց փող և բենզինի կտրոններ բաժանել»,- նշված է եղել հրապարակման մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ