6 ամսում ԱԻՆ-ը 1 միլիոն հեռախոսազանգ է ստացել․Ֆելիքս Ցոլակյան
Մենք դեմ չենք, որ Հիդրոմետ ծառայությունը ԱԻՆ-ից տեղափոխվի Բնապահպանության նախարարության կազմ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը միաժամանակ նշեց, որ իրենք առաջիկայում կառավարությանն առաջարկ են ներկայացնելու բարձրացնել ԱԻՆ ոչ սպայական կազմի աշխատավարձերը: Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ շարքային անձնակազմի միջին աշխատավարձը ներկայում 115 հազար դրամ է, սպայական կազմինը` 230 հազար դրամ: Նախարարը նշեց՝ վերջին վեց ամսվա ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սպասարկել է 1 մլն հեռախոսազանգ: «Սակայն արտակարգ իրավիճակներին վերաբերող զանգերը եղել են 18-20 000-ի չափով, մնացած զանգերը եղել են հարցումների տեսքով՝ եղանակի, ճանապարհների հետ կապված: Ի դեպ, վեց ամիսների ընթացքում 2300 հրդեհի դեպք է արձանագրվել, ինչպես նաև քարաթափման 29 դեպք»,-ասաց նախարարը:

Քաղաքականություն

Պատահարներ