Ձեններդ դուրս չէր գալիս երբ Երևանը մաս-մաս էին անում, հիմա խորովածն ա խանգարո՞ւմ. Աշոտ Սարգսյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Երևանցի» մի խաղացեք էլի, դասական երաժշտության ներքո քեֆ անողներ: Ո՞նց կլինի խորոված են անում քաղաքում, մարդիկ ուրախ են, դարձել են մեծ ընտանիք, ծանոթ անծանոթ միասին ուրախանում են.... Ուր էիք, երբ Երևանը մաս-մաս էին անում, ձեններդ դուրս չէր գալի, հիմա խորովածն ա խանգարո՞ւմ! Թարգեք, էտ չարությունը հանեք ձեր միջից, չեք ուզում մի մասնակցեք, բայց ուրախ միասնական մարդկանց անուն մի դրեք: Շատ լավա, որ մարդիկ ուրախ են, դա դրական ա!»:

Քաղաքականություն

Պատահարներ