Գեղարքունիքի մարզում եկեղեցի են թալանել. Shamshyan
Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 26-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած գողության փաստով, տեղեկացնում է Shamshyan. com–ը։ Ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել 37-ամյա Անդրեյ Սարգսյանից, ով հայտնել է, որ ապրիլի 25-ին՝ ժամը 18։00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 10։00-ն ընկած ժամանահատվածում, անհայտ անձը կամ անձինք Գեղարքունյաց թեմի Ծաղկունք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցու հետնամասի պատուհանի փեղկը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ներս են մտել եկեղեցու տարածք և մոմավաճառության դարակից ու գանձանակից հափշտակել խոշոր չափի գումար։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Քաղաքականություն

Պատահարներ