ՈւՂԻՂ. Մաշտոցի պողոտան Քաղաքացունն է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես Մաշտոցի պողոտայում է: Փոխվելու են վարչապետները, կառավարությունը, Ազգային ժողովները, բայց իշխանությունը մնալու է ժողովրդինը: Ասել է Փաշինյանը: Նա քաղաքացիների հետ ազգագրական շուրջպարի մասնակցեց: Երեկոյան Նիկոլ Փաշինյանը նույնպես Մաշտոցի պողոտայում է լինելու: Ի դեպ, վարչապետը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, պատճառաբանելով, որ դրա համար մամուլի ասուլիս կլինի: Փաշինյանի խոսքով՝ նա այսօր ցանկանում է պարզապես զբոսնել քաղաքացիների հետ: Վարչապետը նաև կատակել է, որ օրն իր համար արդեն իսկ տոնական է սկսվել, քանի որ արթնացել է մի քանի ժամ ուշ:

Քաղաքականություն

Պատահարներ