Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողին կտեղափոխեն Երևան
Մայիս 4-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանին այսօր կտեղափոխեն Երևան: Այս մասին Tert am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Օրվա մեջ կտեղափոխեն»,-ասաց նա և նշեց, որ զինծառայողի վիճակը ծանր է: Հիշեցնենք, որ մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Արցախի Հանրապետության ՊՆ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Քաղաքականություն