Կենտրոնում օտարերկրյա քաղաքացու դրամապանակն են գողացել
Մայիսի 8-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին օտարերկրյա քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ ժամը 11.40-ին Սայաթ-Նովայի պողոտայի եւ Նալբանդյան փողոցի խաչմերուկում նկատել է, որ իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, փաստաթղթեր եւ բանկային քարտ: Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 9-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աբովյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտակ Խ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Քաղաքականություն

Պատահարներ