Ամերիկացի իրավապահները ներխուժել են Վենեսուելայի դեսպանատուն
ԱՄՆ-ում ոստիկանության աշխատակիցները ներխուժել են Վենեսուելայի դեսպանատուն, որպեսզի ձերբակալեն շենքի գրավման դեմ բողոքողներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է բողոքի ցույցի մասնակիցներից մեկը: «Ոստիկանությունը ներկա պահին ներխուժել է դեսպանատուն, որպեսզի ձերբակալի Embassy Protection Collective-ի (շենքի պաշտպանության շարժում) կողմնակիցներին», - թվիթերյան իր էջում գրել է ակտիվիստուհի Մեդեա Բենջամինը: Վենեսուելայի դեսպանատունը տեղակայված է ամերիկյան մայրաքաղաքի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում՝ Ջորջթաունում: Մի քանի շաբաթվա շենքում գտնվում են ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվիստները, որոնք աջակցում են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Վենեսուելացի դիվանագետներն ավելի վաղ հեռացել են ԱՄՆ-ից Պետքարտուղարության պահանջով: Մադուրոն շնորհակալություն է հայտնել ամերիկացի ակտիվիստներին՝ «խոր հիացմունք» հայտնելով նրանց ջանքերի համար:

Քաղաքականություն

Պատահարներ