Գասպարին տուժող է ճանաչվել
Մայիսի 13-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպասին և ճանաչվել տուժող: Այս մասին Հայկական ժամանակի հարցին ի պատասխան ասել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, ըստ տեղեկությունների՝ Գասպարիին շշով հարվածել էր TV5 հեռուստաընկերության տնօրեն Արմեն Թավադյանը: Վերջինս հենց դեպքի օրը բերման էր ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Քաղաքականություն

Պատահարներ