«Արսենալ»-ը Բաքվում է. ՈՒԵՖԱ-ն զգուշացրել է «Արսենալ»-ին
Երեկ երեկոյան Լոնդոնի «Արսենալ»-ը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Եվրոպա լիգայի եզրափակչին։ Ակումբի մամուլի քարտուղարութունը լուսանկարներ է հրապարակել: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հիշեցնենք նաև, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում՝ մայիսի 29-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: ՈՒԵՖԱ-ն էլ զգուշացրել է Լոնդոնի «Արսենալ»-ին՝ թիմի երկրպագուների պահվածքի շուրջ։ Կազմակերպությունն արգելել է ակումբի երկրպագուներին Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում որևէ բողոքի ակցիա անցկացնել, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները։ ՈՒԵՖԱ-ն անհանգստանում է, որ «Արսենալ»-ի երկրպագուները կարող են Բաքվում բողոքի ակցիա իրականացնել կազմակերպության դեմ, քանի որ թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հիշեցնենք, որ Մխիթարյանի երկրպագուները մտադիր էին նրա լուսանկարով դիմակներ կրել հանդիպման 7-րդ և 77-րդ րոպեներին:

Քաղաքականություն

Պատահարներ