Պատերազմի կանխատեսման համար հիմքեր չկան. ՊՆ խոսնակ

Շփման գծում հակառակորդի ակտիվության արդյունքում արտառոց զարգացումներ սպասելու հիմքեր չկան, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով շփման գծում հակառակորդի կողմից կուտակումներին վերաբերող հարցին:

 

 

«Ոչինչ չեմ բացառում,  ժամանակակից պատերազմները էդպիսի բնավորություն ունեն, երբեմն անակնկալ են լինում»,- ասաց Հովհաննիսյանը:

 

 

Հիշեցնենք՝  Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել շփման գծի երկայնքով հակառակորդի ակտիվ տեղաշարժերի մասին՝ տեղեկացնելով, որ առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:

Քաղաքականություն

Պատահարներ