ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրպակների ապամոնտաժում Հր․ Քոչար փողոցում

Այսօր ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել Երևանի Հր․ Քոչար փողոցում։ AuroraNews.am-ին ականատեսները հայտնեցին, որ ապամոնտաժվել են ոչ բոլոր տաղավարները։ 

 

Արաբկիր վարչական շրջանի լրատվության բաժնի պատասխանատուն մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ ապամոնտաժվել է ապօրինի շինություն հանդիսացող կրպակը, ինչի մասին նախապես կրպակի տերը տեղեկացվել է։ 

 

Պատասխանատուի խոսքով՝ կապամոնտաժվեն Հր․ Քոչար փողոցի բոլոր ապօրինի շինությունները։ Ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում ամբողջ վարչական շրջանում։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արաբկիրի կենտրոնական՝ Կոմիտասի պողոտայի փակ շուկայի մուտքին հարող մայթին տեղադրված առևտրային տաղավարներն էին ապամոնտաժվել։ Առևտրականներին այդ մասին մոտ 1 ամիս առաջ նույնպես տեղեկացրել էին՝ առաջարկելով առևտրով զբաղվելու այլ վայրեր՝ առաջին մի քանի ամիսն առանց վճարելու պայմանով: 

Քաղաքականություն

Պատահարներ