Լեհ մասնագետը կգլխավորի ՀՖՖ մրցավարական բաժինը

Լեհ նախկին մրցավար Միխալ Լիստկևիչը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցավարական բաժինը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

 

1973թ. Լիստկևիչը սկսել է զբաղվել ակտիվ մրցավարությամբ: Սկսած 1983 թ.՝ սպասարկել է միջազգային հանդիպումներ: Նրա սպասարկած խոշորագույն մրցաշարերի ցուցակում են Աշխարհի 1990 թ. առաջնությունը, ներառյալ՝ եզրափակիչ հանդիպումը (մրցավարի օգնական), Եվրո-1988-ը և 1988 թ. Օլիմպիական խաղերը:

 

Լիստկևիչը 1999-2008 թթ. զբաղեցրել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, 2016-2018՝ Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայի մրցավարական կոմիտեի նախագահի պաշտոնները: Ներկայումս ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է:

 

ՀՖՖ Մրցավարական բաժնի նախկին պետ Կարեն Նալբանդյանը լքել է զբաղեցրած պաշտոնը՝ սեփական դիմումի համաձայն:

Քաղաքականություն

Պատահարներ