Ռուսաստանում քրեական գործ են հարուցել Խաչատուրյան քույրերի հորՙ Միխայիլ Խաչատուրյանի դեմ

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Խաչատուրյան քույրերի հորՙ Միխայիլ Խաչատուրյանի դեմ, որի սպանության մեղադրանքով կալանավորվել էին իր երեք դուստրերը: Ինչպես հաղորդում է BBC-նՙ քույրերի հոր գործողություններում սեռական բռնության նշաններ են հայտնաբերվել: 

 

Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 117, 132, 133 հոդվածներով: 

 

Նշվում է, որ քույրերից մեկիՙ Քրիստինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը ТАСС-ի հետ զրույցում հաստատել են այդ տեղեկությունը:

Քաղաքականություն

Պատահարներ