Երևանում վարորդը BMW–ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. Արգելակման փոխարեն գազի սեղմակն է սեղմել

Երեկ՝ հուլիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժաը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Մարուսյա Ա.-ն իր վարած BMW մակնիշի 49 VV 009 համարանիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Նազելի Ս.-ին: 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մարուսյա Ա.ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն և նա դեպքի վայրում հայտնել է, որ ինքը նկատել է փողոցն անցնող քաղաքացուն, ով եղել է, ըստ տեղեկությունների, մանկասայլակով, որտեղ երեխա է եղել, ով, բարեբախտաբար, չի տուժել, ինքը խառնվել է իրար և արգելակի փոխարեն գազի սեղմակն է սեղմել: 

Քաղաքականություն

Պատահարներ