Ադրբեջանում 500 տարեկան ծառի ճյուղն ընկել է զբոսաշրջիկների վրա․ տուժածներ կան

Ադրբեջանում 500-ամյա պլատան ծառի ճյուղն ընկել է զբոսաշրջիկների վրա։ Դեպքը տեղի է ունեցել Շեկի քաղաքում։ Ճյուղը հարվածել է 19 մարդու։ Նրանցից երկուսի համար պահանջվել է հոսպիտալացում։ Մայրաքաղաքից մասնագետներ են կանչվել։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։

 

Ծառի ճյուղն ընկել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Շեկիի խաների պալատի մոտ։ Ճյուղի տրամագիծը կազմում է 0․5 մետր։ Նշվում է, որ տուժած զբոսաշրջիկները Ռուսաստանից են։

Քաղաքականություն

Պատահարներ