Խաչատրյան քույրերի հարցով Արման Թաթոյանը զրուցել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը:

 

Արման Թաթոյանը Տատյանա Մոսկալկովայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Խաչատրյան քույրերի հետ կապված փոխանցել համապատասխան տեղեկություններ, հանրության, այդ թվում՝ իրավապաշտպանների մտահոգությունները, որպեսզի գործում առկա մյուս տվյալների հետ ուսումնասիրի և քայլեր ձեռնարկի իր իրավասության շրջանակում։

 

Հիշեցնենք, որ Մոսկվայում բնակվող Խաչատրյան քույրերը մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով:

Քաղաքականություն