Մարգարիտա Սիմոնյանը դիմել է Instagram-ի հետևորդներին

Ռուսական RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել իր ինստագրամի հետևորդներին. «Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, որ սկսեցի վարել ինստագրամյան էջս, բայց դուք արդեն 100 հազար եք: Ես տեսնում էի, թե ինչպես են էջեր վարում իմ գործընկերները՝ բարդ լուսանկարներով, տարբեր երկրներից և իրավիճակներից դրվագներ զետեղելով, և հասկացա, որ ես այդպես չեմ կարողանա»:

 

Նա նշել է, որ հետո իր գլխում միտք է ծագել ներկայացնել ինստագրամյան էջում իր առօրյա կյանքը՝ Տիգրանին,  խոհանոցը, երեխաներին: Նա գոհ է, որ իր հետևորդները գնահատել են իր ինստագրամյան էջը:

 

«Շնորհակալ եմ բոլորին, որ թույլ եք տալիս էջս վարեմ առանց քաղաքականության, վեճերի, գլամուրի: Շնորհակալ եմ, որ մայրս վերջապես կարողանում է մտնել սոցիալական ցանց և չի տեսնում իր աղջկա հասցեին հնչող մեղադրանքների տարափ»,- գրել է Սիմոնյանը:

Քաղաքականություն

Պատահարներ