ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում քրեական հեղինակություններ են ձերբակալվել, նրանց թվում է Դեդ Հասանի թոռը

ՌԴ Մոսկվայի մարզի Լյուբերցկի վարչական շրջանում քրեական հեղինակություններ են ձերբակալվել: Դեպքը տեղի է ունեցել տեղի ռեստորաններից մեկում: Իսկ ձերբակալման կադրերը արդեն իսկ հայտնվել են երկրի ՆԳՆ կայքում: 

 

Կադրերում երևում են դեմքով դեպի գետինը պառկած տղամարդիկ: Ձերբակալվել է ընդհանուր 32 մարդ: 

РИА Новости-ի աղբյուրների համաձայն` ձերբակալվածներից մեկը Իրաքլի Ուսոյանն է, որը Ռուսաստանի հանցագործ աշխարհի նախկին ղեկավարներից մեկի` Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) թոռն է: Հիշեցնենք, որ Դեդ Հասանը սպանվել էր Մոսկվայի կենտրոնում 2013 թ.-ին:

 

Քաղաքականություն

Պատահարներ