ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազի պայթյուն` Կալիֆոռնիայում. կան վիրավորներ և զոհեր

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մուրրիետա քաղաքի տներից մեկում գազի պայթյունից զոհվել է սպասարկման ծառայության աշխատակիցը, ևս 15 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Ըստ նախնական վարկածի` պայթյունը տեղի է ունեցել գազատար խողովակի վթարի հետևանքով: Ականատեսների համաձայն՝ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ որոշ բնակիչներ սկզբից այն երկրաշարժի հետ են շփոթել:

Պայթյունի հետևանքով տունը գրեթե ամբողջությամբ փլուզվել է: 

Այժմ հետաքննություն է տարվում:

Քաղաքականություն

Պատահարներ