Գյուղապետի տեղակալը ծեծել է համագյուղացուն. նրան բերման են ենթարկել

Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի գյուղապետի տեղակալն այսօր բերման է ենթարկվել։

 

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ 31–ամյա ղեկավարի տեղակալը կասկածվում է Մրգաշատ գյուղի 25-ամյա մի բնակչին ծեծի ենթարկելու մեջ։

Երիտասարդը տեղափոխվել էր Արմավիրի հիվանդանոց , որտեղ պարզվել էր, որ քթոսկրը կոտրված է։ Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոտնակի դիտահորը ընկնելու հետևանքով։

Բայց պարզվել է, որ նա ստել է։ Գյուղում խոսում են, որ նրանց վեճի պատճառը իրար հետ ունեցած գումարային խնդիրներն են։

Քաղաքականություն

Պատահարներ