Բնապահպաններն օգնում են տուժած արագիլներին. լվանում են յուղոտված փետուրները

Վաղ առավոտից, շարունակվում է Արարատի մարզի Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները մի խումբ կամավորների հետ համատեղ իրականացնում են արագիլների մաքրման աշխատանքներ։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռևս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: Այս պահին իրականացվում են Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշատանքներ՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: Ուսումնասիրություններ են իրականացվում նաև տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Տուժած արագիլների լուսանկարները Լյուբա Բալյանի ՖԲ էջից: 

Քաղաքականություն

Պատահարներ