ՀՀ մարտական դիրքերից մեկում զինծառայող է մահացել

ՀՀ մարտական դիրքերից մեկում զինծառայող է մահացել: Այս մասին ՖԲ իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրում Հովհաննիսյանը:

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Հանգամանքները ուսումնասիրվում են»,-գրել է Հովհաննիսյանը:

Նա նաև ցավակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:

Քաղաքականություն

Պատահարներ