ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա` ՀԱՕԿ-ի դիմաց. Սպորտը կոռուպցիա է. Hraparak.am

Ըմբշամարտիկ Ռաֆիկ Խլղաթյանի աջակիցներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դիմաց, գրում է Hraparak.am։

 

Բանն այն է, որ ըմբշամարտիկ Ռաֆիկ Խլղաթյանին զրկել են Բուլղարիայում կայանալիք պատանիների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հանդես գալու հնարավորությունից։ 

 

Ակցիայի մասնակիցների խոսքով՝  Խլղաթյանը, ով գրավել է երկրորդ տեղը, պետք է ընդգրկվեր հավաքականի կազմում, սակայն որոշում է կայացվել, որի համաձայն նրա փոխարեն միջազգային մրցաշարում պետք է հանդես գա Արայիկ Թոփալյանը։ 

 

Hraparak.am-ի տեսանյութում ըմբշամարտիկի տատը մանրամասներ է ներկայացնում վերոնշյալ դեպքից։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ