Արոնյանը հաղթեց Կարյակինին և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) արագ շախմատի մրցաշարի երկրորդ փուլում հասավ հաղթանակի։ Armsport.am-ը գրում է.

Արոնյանը  սպիտակներով խաղում էր ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինի հետ։ Լևոնը հաղթանակի հասավ 56-րդ քայլում և 3 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 

Հիշեցնենք, որ այս մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սևերով հաղթանակ էր տարել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավիի դեմ խաղում։ Երրորդ տուրում մեր շախմատիստի մրցակիցը կլինի ադրբեջանցի Շաքյար Մամեդյարովը։

Քաղաքականություն

Պատահարներ