Մեղրու տարածաշրջանի անտառային հրդեհը մեկուսացվել է

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ ԱԻՆ համակարգմամբ, պետական և համայնքային կառույցների սերտ համագործակցության արդյունքում Մեղրու տարածաշրջանի անտառային հրդեհը մեկուսացվել է։

 

Հիշեցնենք՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել էր մանրամասներ Մեղրու տարածաշրջանի Վարդաբնի ձորի մոտակայքում բռնկված հրդեհից:

 

Ըստ նրա, Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը, ըստ նախնական վարկածի, առաջացել է ճանապարհամերձ տարածքից:

Քաղաքականություն

Պատահարներ